Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Երեխայի իրավունքներ

Երեխայի իրավունքներ

Խորհրդակցություն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ Ապրիլի 1—ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին երեխայի իրավունքների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հաստատված 2010—2011թթ. աշխատանքային ծրագիրը։

 

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։

 

Խորհրդակցության մասնակիցները քննարկեցին ծրագրի ընթացքը, համագործակցության ոլորտները եւ առաջիկայում իրականացվելիք միջոցառումները։ Մասնավորապես, նախատեսվում են խորհրդարանական լսումներ, հանրային քննարկումներ, կլոր սեղաններ, այցելություններ մարզեր, պատգամավորների եւ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների՝ երեխայի իրավունքների հարցերով վերապատրաստում։ Իսկ 2011 թվականին Երեւանում համատեղ կկազմակերպվի երեխաների իրավունքների գերակա խնդիրների վերաբերյալ միջազգային խորհրդարանական համաժողով՝ տարբեր երկրների խորհրդարանների համապատասխան մշտական հանձնաժողովների մասնակցությամբ։

 

ՀՀ ԱԺ կայքէջում կստեղծվի էլեկտրոնային գրադարան, որտեղ կտեղադրվեն երեխաների իրավունքներին առնչվող միջազգային համաձայնագրեր, օրենքներ եւ իրավական ակտեր, վերլուծություններ, գիտական նյութեր, երեխաների իրավունքներով զբաղվող միջազգային եւ հասարակական կազմակերպությունների տվյալներ, այդ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, վերլուծական եւ տեղեկատվական նյութերը, այլ խորհրդարանների հետ հաղորդակցվելու միջոցները եւ այլն։ ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ